ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար
Մաստակ. օգու՞տ, թե՞ վնաս. ankakh.com

Մաստակը հայտնագործվել է 140 տարի առաջ ԱՄՆ-ում: Գյուտարարն ընդամենը գրանցել է այն, սակայն երբեք չի փորձել արտադրել: Սակայն դա չի խանգարել, որ ողջ Ամերիկան, հատկապես` երիտասարդությունն անընդհատ ծամի:
ԱՄՆ-ում ներկայումս վաճառվում է ծամոնի ավելի քան 100 տեսակ: Միջին ամերիկացին տարեկան օգտագործում է 300 շերտ մաստակ: Մաստակի նորաձևությունը համակել է ողջ աշխարհը Երկրորդ աշխարհամարտից հետո, իսկ նախկին ԽՍՀՄ-ում այն սկսել են արտադրել 1970-ականներից:
Գովազդները մաստակներին վերագրում են ամենատարբեր օգտակար հատկանիշներ` ատամների էմալի կարծրացում, ատամնաքարի առաջացման կանխում, բերանի տհաճ հոտի վերացում, թթվահիմնային հաշվեկշռի վերականգնում: Այս ամենը, մեղմ ասած, ճիշտ չէ: Եթե, օրինակ, մաստակի բաղադրության մեջ շաքար կա, ապա բերանի խոռոչը վերածվում է մանրէների բազմացման պարարտ միջավայրի: Իսկ շաքարի փոխարինիչների կիրառումն էլ մեկ այլ դժբախտություն է. երկարատև օգտագործելու դեպքում դրանք առողջությանը լուրջ վնաս են հասցնում:
Մաստակն օգուտ կարող է տալ ուտելուց անմիջապես հետո, 5-10 րոպեի ընթացքում, քանի որ նպաստում է ստամոքսահյութի արտադրմանը, մարսողությանը ու մասամբ էլ մաքրում է բերանի խոռոչը ուտելիքի մնացորդներից (չնայած այս նպատակի համար դարձյալ նախընտրելի է ատամի խոզանակը): Անընդհատ ծամելը վերածվում է տգեղ սովորության, որը կարող է գաստրիտի պատճառ դառնալ ու այլ տհաճություններ առաջացնել:
Շատ վտանգավոր է մաստակի հետ ծխելու սովորությունը, քանի որ այս դեպքում ծխախոտի քաղցկեղածին նյութերը թքի հետ ստամոքս են տեղափոխվում: Բոլոր առավելությունները, որոնց մասին խոսվում է, ինչպես և բոլոր գովազդներն իրականությանը մասամբ են համապատասխանում:
Երբ մարդը մաստակ է ծամում, բերանի խոռոչը մասամբ է մաքրվում, այն էլ` միայն ծամող մակերևույթները, իսկ կարիեսը հաճախ առաջանում է միջատամնային արանքներում: Սրանից կարելի է հետևություն անել, որ մաստակից էական օգուտ չկա, կանխարգելման նկատառումով էլ այն օգտակար չէ, իսկ վնաս` ինչքան ասես:
Երբ մաստակը հայտնվում է բերանում, իր համային հատկանիշներով պայմանավորված, օրգանիզմում սննդի տեղ է ընդունվում, հետևաբար սկսում են արտադրվել նյութեր, որոնք սովորաբար քայքայում են սնունդը: Առողջ օրգանիզմն այս խաբկանքից կարող է գլուխ հանել, իհարկե, ոչ առանց հետևանքների, բայց եթե մարդը ստամքսի խոց կամ գաստրիտ ունի, ապա դրանք ուղղակի հակացուցված են: Մաստակի պարունակած համային հավելումները վտանգավոր են: Ուրեմն մի հետևություն կարելի է անել. մաստակի վտանգն անհամեմատ մեծ է օգուտից: Հետևաբար, պետք է անգամ մաստակ ծամելիս չափավորություն ցուցաբերել. ուտելուց հետո մի քանի րոպե ծամեք ու բավարարվեք դրանով: Իսկ երեխաներին, առավել ևս, փորձեք հետ պահել մաստակից ու առաջարկեք այլ օգտակար բաներ:

Կարդացեք նաև

Գիտնականները հաշվարկել են, թե որքան ժամանակ է պետք անցկացնել բնության մեջ, որպեսզի դա, իսկապես, առողջության վրա դրական ազդեցություն ունենա: Հեղինակները նշում են, որ դա 2 ժամն է` յուրաքանչյուր շաբաթ: Եվ օգուտ ստանալու համար լրացուցիչ...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Սկրիպպսայի գիտահետազոտական ինստիտուտի (Scripps Research Institute) և Մեյո կլինիկայի (Mayo Clinic) գիտնականները ուսումնասիրել են բնական գունանյութ ֆիզետինի ազդեցությունը ծերության դեմ պայքարում...


Նույն բարձի տևական օգտագործումը կամ անկողնային սպիտակեղենն ուշ-ուշ լվանալը կարող է առողջական խնդիրների հանգեցնել.
այդ թվում` ալերգիաների ու մաշկային հիվանդությունների...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն